Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Մարդու պարտքն է զավակներին փոխանցել հավատքը, դա ամենագեղեցիկ ժառանգությունն է»

«Մարդու պարտքն է զավակներին փոխանցել հավատքը, դա ամենագեղեցիկ ժառանգությունն է»
13.01.2014 | 16:20

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիքստինյան կապելայում 31 այլ երեխաների հետ մկրտել է նաև չամուսնացած մի զույգի զավակին:
Daily Mail-ը գրում է, որ մկրտությունը եղել է Հորդանանում Հիսուս Քրիստոսի մկրտության կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ:
Նախկինում Ֆրանցիսկոսը կոչ է արել քահանաներին մկրտել չամուսնացած անձանց երեխաներին, որպեսզի քրիստոնեական հավատքը նրանց ևս փոխանցվի: Այն հոգևորականներին, ովքեր հրաժարվել են, պապն անվանել է «երկերեսանի»:
«Մարդու պարտքն է իր զավակներին փոխանցել հավատքը, և դա ամենագեղեցիկ ժառանգությունն է, որ Դուք կարող եք թողնել Ձեր հետնորդներին»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ